Wednesday, July 11, 2012

<< Հուլիսի 4-ը հայտարարվում է ՄԵՐԻԻ օր>>                                              Եկեք կրկին անդրադարձ կատարենք ամառային դպրոց-ճամբարի երկրորդ հոսքի մասնակիցներին:  Բնականաբար նրանց անցկացրած բոլոր օրերն էլ առանձնահատուկ են եղել, բայց հուլիսի 4-ը նրանց համար անկրկնելի էր:  Այդ օրը կրթողներից մեկի՝ Մերի Մալխասյանի ծննդյան օրն էր: Ճամբարականներնն օրն անմոռանալի դարձրեցին պատանու համար: Օրը սկսվեց շնորհավորանքներով, իսկ մաղթանքները բացիկների տեսքով իրենց տեղը գտան դռների վրա:  Օրվա ավարտը նշանավորվեց համեղ տորթով, որը հոբելյարը անձամբ հյուրասիրեց ընկերներին: Իսկ իրենց հերթին մասնակիցները պատրաստել էին հետաքրքիր պաստառ, այն վերնագրելով հետևյալ նախադասությամբ՝<< Հուլիսի 4-ը հայտարարվում է ՄԵՐԻԻ օր>>: Կարծում ենք, որ օրն իսկապես հագեցած էր անակնկալներով: Եվ համոզված ենք, որ երբ Մերին  հետադարձ հայացք գցի իր անցած ուղու  վրա, այդ օրը պայծառ աստղի պես կփայլի:

No comments:

Post a Comment