Տղաներն անցումային շրջանում դառնում են ինքնամփոփ, իսկ աղջիկներն ամեն մի չնչին առիթով կարող են հուզվել: Առաջանում են նոր մղումներ, նոր` ուժեղ ցանկություններ, որոնք բնական են: Այս տարիքում շատ կարևոր է, որ դեռահասի կողքին լինի վստահելի մեկը` լինի դա ծնող, ավագ ընկեր, ուսուցիչ, ով ընդունակ կլինի դեռահասին գրագետ ու նրբանկատորեն բացատրել, թե ինչ է տեղի ունենում իր հետ, ով կկարողանա օգնել դժվար տարիքում գտնվող պատանուն կամ աղջկան հասկանալ սեփական վարքագծի հնարավոր հետևանքները: Ոչ պակաս կարևոր է հենց այս տարիքում ծխախոտի, ալկոհոլի և թմրամիջոցների վնասների ու վտանգների գիտակցումը: Ֆիզիոլոգիայի մասին ունեցած տեղեկություններից, պատանիների և աղջիկների, ինչպես նաև տղամարդկանց և կանանց փոխհարաբերությունների ճիշտ լուսաբանումից է կախված դեռահասների ֆիզիկական և բարոյական առողջությունը, կյանքի պլանները, հետագայում` նրանց ստեղծած ընտանիքների ապագան: Ինչպիսին եք դուք տեսնում այդ ամենի իրագործումը. Ըստ ձեզ որտեղ, ով և ինչ կերպ պետք է խոսի անցումային տարիքի առանձնահատկությունների մասին:
Շատ բան է կախված ծնողներից: Շատ ծնողներ խուսաափում են, ամաչում են բաց թեմաներ շոշափել իրենց երեխաների հետ: Եթե այդ ամոթը չլիներ, գուցե շատ բան այլ կերպ լիներ:
ReplyDeleteshat cnoxner achq en pakum tvyal xndirneri vra ev karcum en te tenc lava sakayn amen inch cnoxnerica kaxvac ev iranq piti iranc erexeqin chisht uxu vra dnen ........
ReplyDelete