Friday, July 6, 2012

 Ճամբարականների առօրյան Փամբակում 

Այս օրերին, երբ մենք զբաղվում ենք մեր աշխատանքով,  հոբբիով, Փամբակում են գտնվում ամառային դպրոց-ճամբարի երկրորդ հոսքի մասնակիցները: Ինչպես առաջին, այնպես էլ վերջինիս մասնակիցների առօրյան լի է հետաքրքիր դասընթացներով, ինտելեկտուալ խաղերով, սպորտային մրցույթներով, արշավով, էքսկուրսիայով և այլն: Չնայած  ճամբարականներն այս օրերի ընթացքում հաղորդակցվելու հնարավորություն չունեն, 
բայց լուսանկարները պատմում են, թե ինչ 
հագեցած են նրանց օրերը: Այսօր ճամբարականնրն իրենց վերջին օրն են անցկացնում հրաշալի բնությամբ օժտված Փամբակում:

Օրվա վերջում նրանց կմիանան ինչպես առաջին հոսքի, այնպես էլ 2011թ.-ի ամառային դպրոց ճամբարի մի խումբ մասնակիցներ, որպեսզի խարույկի շուրջ կիսվեն իրենց տպավորություններով:  

No comments:

Post a Comment