Thursday, November 17, 2011

Մենք 10 տարեկան ենք

«ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ-ն այս տարի նշում է իր գործունեության 10-րդ տարեդարձը: Ստորև բացված ենք հայտարարում մեր մասին «արձագանքների անկյունը»: Այստեղ կարող են մեր գործունեության մասին իրենց կարծիքը թողնել բոլոր նրանք, ում հետ պատիվ ենք ունեցել համագործակցելու, ծանոթանալու, բարեկամանալու մեր գործունեության 10 տարիների ընթացքում:

Monday, July 11, 2011

Ամառային դպրոց ճամբար-2011թ.

Մեր շատ սիրելի ճամբարականներ, անշուշտ բոլորդ էլ ունեք բազում պատմություններ, որոնք հյուսվել են այս տարվա ամառային դպրոց-ճամբարում: Իհարկե, դեռ վառ են  հիշողություններն ու տպավորությունները, ինչպես հաջողությունների ու ձեռքբերումների, այնպես էլ դժվարությունների ու բացթողումների մասին: Ստորև կարող եք ոչ միայն պատմել դրանց մասին, այլ նաև կազմակերպել բաց քննարկում այս և նախորդ տարիների ամառային դպրոց-ճամբարների մասնակիցների, ինչպես նաև դասընթացավարների ու ծնողների հետ:

Tuesday, June 14, 2011

Ամառային դպրոց ճամբար

Շուտով «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ «Հավասարը` հավասարին» 66 կրթողներ, ովքեր այս տարի մասնակցել են դասընթացների, այնուհետև ակտիվ աշխատանքներ են տարել ՄԻԱՎ-ի կանխարգելման ոլորտում, կմեկնեն Փամբակ` մասնակցելու ամառային դպրոց-ճամբարին: «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ 2004 և 2005թթ. ամառային դպրոց-ճամբարների մասնակիցները ստորև կարող են թողնել իրենց հուշերն ու պատմությունները նոր սերնդի համար և, իհարկե, անմիջական զրույցի բռնվել այն պատանիների ու աղջիկների հետ, ովքեր կդառնան այս տարվա ամառային դպրոց-ճամբարի տպավորությունների կուտակողները:

Tuesday, March 29, 2011

Քննարկում ակնհայտ իրողությունների մասին


Ստորև բերված հղումով ծանոթացեք «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ դասընթացավար Լիլիթ Ասատրյանի  համացանցում ծավալած քննարկմանն ու ավելացրեք Ձեր տեսակետը:
Սեռական դաստիարակություն

Tuesday, November 9, 2010

Որքանո՞վ եք կարևորում տեղեկացված լինելը

Մի անգամ ընկերուհուս հարցրեցի, թե գիտի՞ արդյոք ինչպես է փոխանցվում ՄԻԱՎ-ը: Նա էլ, թե` դա այն հիվանդությունը չէ՞, որ փոխանցվում է փռշտոցի միջոցով: Ես պատասխանեցի, որ դա գրիպով վարակվելու ուղին է: Ընկերուհիս բարկացավ, ասաց, որ հաստատ գիտի, կարդացել է մի ամսագրում մեծ-մեծ տառերով գրված զգուշացումն այն մասին, որ ՄԻԱՎ-ը փոխանցվում է փռշտոցի միջոցով: Խնդրեցի բերել ու ցույց տալ այդ «անհեթեթությունը»: Չբերեց, երևի ամաչում էր: Տեսնու՞մ եք ինչ վատ է չիմանալը: Շատ ուրախ եմ, որ ես գիտեմ: Հետաքրքիր կլիներ իմանալ, թե իմ հասակակիցներն ի՞նչ նման դեպքերի են հանդիպել և ինչպե՞ս են վարվել:
Սիլվա Խաչատրյան` 
«Հավասարը` հավասարին» մեթոդով կրթող
15 տարեկան

Friday, September 17, 2010

Դժվար երեխաներ, թե անցումային տարիքի առանձնահատկություններ

Տղաներն անցումային շրջանում դառնում են ինքնամփոփ, իսկ աղջիկներն ամեն մի չնչին առիթով կարող են հուզվել: Առաջանում են նոր մղումներ, նոր` ուժեղ ցանկություններ, որոնք բնական են: Այս տարիքում շատ կարևոր է, որ դեռահասի կողքին լինի վստահելի մեկը` լինի դա ծնող, ավագ ընկեր, ուսուցիչ, ով ընդունակ կլինի դեռահասին գրագետ ու նրբանկատորեն բացատրել, թե ինչ է տեղի ունենում իր հետ, ով կկարողանա օգնել դժվար տարիքում գտնվող պատանուն կամ աղջկան հասկանալ սեփական վարքագծի հնարավոր հետևանքները: Ոչ պակաս կարևոր է հենց այս տարիքում ծխախոտի, ալկոհոլի և թմրամիջոցների վնասների ու վտանգների գիտակցումը: Ֆիզիոլոգիայի մասին ունեցած տեղեկություններից, պատանիների և աղջիկների, ինչպես նաև տղամարդկանց և կանանց փոխհարաբերությունների ճիշտ լուսաբանումից է կախված դեռահասների ֆիզիկական և բարոյական առողջությունը, կյանքի պլանները, հետագայում` նրանց ստեղծած ընտանիքների ապագան: Ինչպիսին եք դուք տեսնում այդ ամենի իրագործումը. Ըստ ձեզ որտեղ, ով և ինչ կերպ պետք է խոսի անցումային տարիքի առանձնահատկությունների մասին:

Thursday, September 16, 2010

Հավասարը` հավասարին մեթոդով կրթողների առաջ հաճախ ծառացող դժվարություններ


Հասարակության տարբեր շերտերում մինչ օրս դեռ պահպանվում է այն կարծրատիպը, թե պետք չէ, կամ անգամ չի էլ կարելի դեռահասների հետ շոշափել այնպիսի հարցեր, ինչպիսիք են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ն ու թմրամոլությունը: Սա այն կարևոր խոչընդոտներից մեկն է, որն էլ դժվարեցնում է ԱՊԵԿ-ի դասընթացներից հետո Հավասարը` հավասարին մեթոդով կրթողների որակավորում ստացած դպրոցականների
աշխատանքը: Նրանք, ձեռք բերած գիտելիքները Հավասարը` հավասարին մեթոդով տարածելիս երբեմն հանդիպում են նաև դժվարությունների: Որոնք են այդ դժվարությունները և ինչ ուղիներ եք տեսնում դրանց հաղթահարման գործում: