Thursday, July 5, 2012


ՈՒՍՈՒՑՄԱՆ ՆՈՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄԵԹՈԴ
 Մանուկները տառերը չիմանալու պատճառով իրենց ցանկություններն արտահայտում են գունազարդ նկարների միջոցով: 
Բնականաբար երբ նրանք մեծանում են այդ նկարները փոխարինվում են տեքստերով: Թվում է, թե մեծերի խոսքն ավելի հասկանալի է քան նկարները: Բայց  երբեմն մենք ականատես ենք լինում հակառակ պատկերին` վերջերս մասնակից եմ եղել թմրամիջոցներին վերաբերվող քննարկմանը: Քննարկումը բավականին բուռն էր: 


Քննարկման ժամանակ տրամադրում էի նյութեր և հանկարծ լսում եմ մի երիտասարդի կարծիքը` “Մեզ տեղեկությունն ավելի հասկանալի դարձնելու ուրիշ տարբերակ օգտագործեք”: 

Դա երկար մտածելու առիթ տվեց. որոշեցի մարդկանց իրազեկել հետաքրքիր և բովանդակալից նկարներով: Արձագանքը բավականին հաճելի էր: 
Հիմա կարծում եմ, որ դրանց միջոցով տեղեկությունն ավելի մատչելի է դառնում հասարակությանը: Ստորև ներկայացված են այդ նկարներից մի քանիսը: Կարծում եմ դրանք ձեզ դուր կգան: Դուք էլ փորձեք գտնել այլընտրանքային տարբերակներ և համոզված եղեք, որ դրանք կընդունվեն մեծ սիրով:




Tuesday, July 3, 2012

Պայքարում է նոր սերունդը   Տարիներն անցնում են:  Հետևաաբար փոխվում են մարդիկ, փոխվում են նոր սերնդի մտածելակերպն ու աշխարհայացքը: Տարբերվում են նաև նրանց պահանջները, ընկալման և յուրացման ձևերը: Նրանք՝ կյանքից ավելին ակնկալողները, չեն վախենում բարձրաձայնել իրենց հուզող հարցերի մասին և հասնել  արդյունքի: Դրա վառ ապացույցներից մեկը հունիսի 26-ին՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային օրը, երթի դուրս եկած մի խումբ պատանիների համարձակ քայլն էր:
 Նման երթեր են կազմակերպվել Հայաստանի մի շարք   վայրերում: Փամբակի ամառային դպրոց-ճամբարի  մի խումբ կրթողներ այցելել էին Վանաձոր քաղաք:  Շրջելով փողոցներում, նրանք ոչ միայն թերթիկներ էին բաժանել անցորդներին, այլ նաև տրամադրել  էին տեղեկություններ  մարդկային հասրակության չարիքներից մեկի՝ թմրամիջոցների մասին:  Քաղաքացիներից շատերը ողջունել էին այդ քայլը: Բայց չեմ կարող  նաև հերքել, որ որոշ մարդկանց կարծիքով, իրենք՝ հասարակ քաղաքացիները, կարիք չունեն իրազեկվելու: Այնուամենայնիվ հավասարը` հավասարին մեթոդով կրթողները միշտ պատրաստ են ոտքի կանգնել և պայքարել կատարելության հասնելու համար:

Sunday, July 1, 2012

Ամառային դպրոց-ճամբար 2012թ.              
2012թ. հունիսի 23-30-ը անմոռանալի հիշողությունների շրջան դարձավ մի խումբ պատանիների համար: Նրանք՝ §Հավասարը` հավասարին¦ մեթոդով կրթողները, հետաքրքրություններով լի  8 օրեր անցկացրին Լոռվա մարզի գեղատեսիլ Փամբակ գյուղի ամառային դպրոց-ճամբարում: Ճամբարականներն այնքան արագ մտերմացան, որ անտեսեցին Հայաստանի տարբեր մարզերից լինելու և տարբեր մտածելակերպ ունենալու փաստը:  Գովելի է այն, որ մասնակիցներին չվախեցրեց հարազատ միջավայրից հեռու լինելը, անձրևային եղանակին արշավելը, հունիսի 26-ին՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային օրը երթի դուրս գալը: Հարգելի ճամբարականներ, նոր է ավարտվել ձեր կյանքում նոր էջի մեկնարկը տվող հրաշալի շաբաթը: Կարծում եմ, որ տպավորությունները դեռ վառ են: Այնպես որ, կարող եք այստեղ պատմել ձեր դժվարությունների, ձեռքբերումների և այն ամենի մասին, ինչ տպավորվեց ձեզ մոտ ամառային դպրոց-ճամբարից:

Thursday, November 17, 2011

Մենք 10 տարեկան ենք

«ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ-ն այս տարի նշում է իր գործունեության 10-րդ տարեդարձը: Ստորև բացված ենք հայտարարում մեր մասին «արձագանքների անկյունը»: Այստեղ կարող են մեր գործունեության մասին իրենց կարծիքը թողնել բոլոր նրանք, ում հետ պատիվ ենք ունեցել համագործակցելու, ծանոթանալու, բարեկամանալու մեր գործունեության 10 տարիների ընթացքում:

Monday, July 11, 2011

Ամառային դպրոց ճամբար-2011թ.

Մեր շատ սիրելի ճամբարականներ, անշուշտ բոլորդ էլ ունեք բազում պատմություններ, որոնք հյուսվել են այս տարվա ամառային դպրոց-ճամբարում: Իհարկե, դեռ վառ են  հիշողություններն ու տպավորությունները, ինչպես հաջողությունների ու ձեռքբերումների, այնպես էլ դժվարությունների ու բացթողումների մասին: Ստորև կարող եք ոչ միայն պատմել դրանց մասին, այլ նաև կազմակերպել բաց քննարկում այս և նախորդ տարիների ամառային դպրոց-ճամբարների մասնակիցների, ինչպես նաև դասընթացավարների ու ծնողների հետ:

Tuesday, June 14, 2011

Ամառային դպրոց ճամբար

Շուտով «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ «Հավասարը` հավասարին» 66 կրթողներ, ովքեր այս տարի մասնակցել են դասընթացների, այնուհետև ակտիվ աշխատանքներ են տարել ՄԻԱՎ-ի կանխարգելման ոլորտում, կմեկնեն Փամբակ` մասնակցելու ամառային դպրոց-ճամբարին: «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ 2004 և 2005թթ. ամառային դպրոց-ճամբարների մասնակիցները ստորև կարող են թողնել իրենց հուշերն ու պատմությունները նոր սերնդի համար և, իհարկե, անմիջական զրույցի բռնվել այն պատանիների ու աղջիկների հետ, ովքեր կդառնան այս տարվա ամառային դպրոց-ճամբարի տպավորությունների կուտակողները:

Tuesday, March 29, 2011

Քննարկում ակնհայտ իրողությունների մասին


Ստորև բերված հղումով ծանոթացեք «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ դասընթացավար Լիլիթ Ասատրյանի  համացանցում ծավալած քննարկմանն ու ավելացրեք Ձեր տեսակետը:
Սեռական դաստիարակություն