Friday, September 17, 2010

Դժվար երեխաներ, թե անցումային տարիքի առանձնահատկություններ

Տղաներն անցումային շրջանում դառնում են ինքնամփոփ, իսկ աղջիկներն ամեն մի չնչին առիթով կարող են հուզվել: Առաջանում են նոր մղումներ, նոր` ուժեղ ցանկություններ, որոնք բնական են: Այս տարիքում շատ կարևոր է, որ դեռահասի կողքին լինի վստահելի մեկը` լինի դա ծնող, ավագ ընկեր, ուսուցիչ, ով ընդունակ կլինի դեռահասին գրագետ ու նրբանկատորեն բացատրել, թե ինչ է տեղի ունենում իր հետ, ով կկարողանա օգնել դժվար տարիքում գտնվող պատանուն կամ աղջկան հասկանալ սեփական վարքագծի հնարավոր հետևանքները: Ոչ պակաս կարևոր է հենց այս տարիքում ծխախոտի, ալկոհոլի և թմրամիջոցների վնասների ու վտանգների գիտակցումը: Ֆիզիոլոգիայի մասին ունեցած տեղեկություններից, պատանիների և աղջիկների, ինչպես նաև տղամարդկանց և կանանց փոխհարաբերությունների ճիշտ լուսաբանումից է կախված դեռահասների ֆիզիկական և բարոյական առողջությունը, կյանքի պլանները, հետագայում` նրանց ստեղծած ընտանիքների ապագան: Ինչպիսին եք դուք տեսնում այդ ամենի իրագործումը. Ըստ ձեզ որտեղ, ով և ինչ կերպ պետք է խոսի անցումային տարիքի առանձնահատկությունների մասին:

2 comments:

  1. Շատ բան է կախված ծնողներից: Շատ ծնողներ խուսաափում են, ամաչում են բաց թեմաներ շոշափել իրենց երեխաների հետ: Եթե այդ ամոթը չլիներ, գուցե շատ բան այլ կերպ լիներ:

    ReplyDelete
  2. shat cnoxner achq en pakum tvyal xndirneri vra ev karcum en te tenc lava sakayn amen inch cnoxnerica kaxvac ev iranq piti iranc erexeqin chisht uxu vra dnen ........

    ReplyDelete