Sunday, July 8, 2012

Օրերն անցնում են, բայց տպավորությունները դեռ վառ են         
Արդեն բազմիցս նշել ենք, թե ինչ հագեցած են եղել 2012թ. ամառային դպրոց-ճամբարի մասնակիցների օրերը: Սակայն այսօր ցանկանում ենք առանձնացնել 6-րդ օրը, երբ ճամբարականներն այցելեցին Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցին և Միկոյանների տուն-թանգարան: Գրեթե բոլորն էլ առաջին անգամ էին նշված վայրերում: Մասնակիցների խոսքերով՝դժվար է նկարագրել իրենց տպավորությունները: Ախթալայում ճամբարականներին տրամադրած տեղեկություններն առիթ հանդիսացան նրանց հոգում հպարտության զգացումի բարձրացմանը, քանի որ Սուրբ Աստվածածին եկեղեցին աշխարհում միակն է, որն ունի այդքան շատ և այդքան հին նկարներ: Իսկ Միկոյանների տուն-թանգարանում մասնակիցների մոտ այդ զգացողությունը կրկնապատկվեց, քանի որ էքսկուրսավարը  բավականին շատ տեղեկություններ հաղորդեց նրանց:  Ցանկանում ենք  հավելյալ տեղեկություն տրամադրել 
առաջին հոսքի մասնակիցների ինտելեկտուալ խաղերից: §Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ¦ խաղին §Կյանքի քաղց¦ և §RITHM¦ թիմերը խաղն ավարտեցին 5-6 հաշվով,  օգուտ կազմակերպության: Իսկ §Կորյուն¦ թիմը՝4-6, նորից օգուտ կազմակերպության: Որոշ ճամբարականներ ստացան մրցանակներ: Անկախ հաշվից, կրթողները շատ են կարևորում նաև խաղից ստացած գիտելիքները: Ինչպես նկատեցիք այս  բովանդակալից օրերն ու ամուր ընկերական հարաբերություններն են պատճառ դարձել, որ ճամարականները հեռանան Փամբակից արցունքն աչքերին:

1 comment:

  1. ES 2012 DPROC-JAMBARI 1IN HOSQI MASNAKICNERIC EM . TPAVORUTYUNNER@ SHAT TARM EN U ANMORANALI.SHAT HETAQRQIR ER <> XAX@.AN4AP TPAVORVAC EM MER EXKURSIAIC . 1IN ANGAM EI LINUM AXTALAYI SURB ASTVACACIN EKEXECUM EV MIKOYANNERI TUN-TANGARANUM.STACANQ HETAQRQIR TEXEKUTYUNNER .

    ReplyDelete